ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդը խոստացել է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը

Բաժանորդագրվել

Որոշ հանրապետականներ արդեն միանում են դեմոկրատներին՝ նպատակ ունենալով վերջ դնել Իրանի դեմ ռազմական գործողություններին, նշել է քաղաքական գործիչը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի միջանկյալ ընտրություններում իր կուսակիցների հաղթանակից հետո Սենատի դեմոկրատական խմբակցության առաջնորդ Չակ Շումերը խոստացել է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը։

«Այդ պատերազմը պետք է ավարտվի», – լրագրողներին ասել է Շումերը։

Նրա խոսքով՝ որոշ հանրապետականներ արդեն միանում են դեմոկրատներին՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին վերջ դնելու մտադրությամբ։

Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում ամերիկացիները ընտրում էին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 435 անդամ և 35 սենատոր։ CNN-ը կանխատեսում է, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում։ Bloomberg-ի կանխատեսմամբ` կուսակցությունը կարող է նաև վերահսկողություն ստանալ Սենատի նկատմամբ՝ ապահովելով առնվազն 51 տեղ։

Leave a comment