Կողբավանում ապօրինի արդյունահանվել է 900 խորանարդ մետր հրաբխային խարամ

Բաղրամյանի համայնքային ոստիկանները   իրականացվող արդյունահանումը կանխվել է

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Կողբավան գյուղի տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։

Տեղեկությունն իրացնելիս համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, մեկ այլ ընկերության միջոցով, առանց թույլտվության և լիցենզիայի, ապօրինի արդյունահանել են 900 խորանարդ մետր հրաբխային խարամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 780 հազար դրամի վնաս։

Հոկտեմբերի 26-ին ոստիկանները խարամ բարձած երկու բեռնատար ապօրինի արդյունահանման տարածքից տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։

ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment