«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը 10։30-ին:
Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար, հետագայում նրան վերագրվող արարքներին ավելացել էր նաև հարկերից խուսափելու մեղադրանքը։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սեպտեմբերի 4-ին երկու ամսով երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը։
Պաշտպանական կողմը սա որակում է քաղաքական հետապնդում։