«Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի ցուցակումը՝ շուկայական նոր նախադեպ․ տեղաբաշխողից՝ թողարկող

Հայաստանի կապիտալի շուկայում նոր նախադեպ է արձանագրվել․ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) սեփական պարտատոմսերը ցուցակած առաջին ներդրումային ընկերությունը։ Այս առիթով բորսայում տեղի ունեցավ զանգի հնչեցման ավանդական արարողությունը։

Ընկերությունը ցուցակել է 5 միլիարդ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր՝ 36 ամիս շրջանառության ժամկետով։ Առաջին վեց ամիսների համար տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 10.5 տոկոս, որից հետո այն կլինի լողացող։ Պարտատոմսերի բորսայական առևտուրը կմեկնարկի նոյեմբերի 9-ին։

Ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության իրացվելիության ամրապնդմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, թվային հարթակների կատարելագործմանն ու նոր ներդրումային պրոդուկտների մշակմանը՝ ներառյալ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը։

«Կուբ Ինվեսթ»-ի գործունեության, մատուցվող ներդրումային ծառայությունների, պարտատոմսերի թողարկման և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝

www.cubeinvest.am

*գովազդ

Leave a comment