Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր այցելել եմ «Հայ Փաս» ընկերություն՝ ներկայացնելու փաստաթղթերս նոր սերնդի ID քարտ և անձնագիր ստանալու համար։
Այցս նախապես ամրագրել էի https://www.haypass.am/ կայքի միջոցով։
14 աշխատանքային օր անց կստանամ համապատասխան փաստաթղթերս։
Նոր համակարգի ներդրումը կարևոր քայլ է քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման և գործընթացների պարզեցման ուղղությամբ։ Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրումը կնպաստի փաստաթղթերի տրամադրման գործընթացի արդյունավետության, արագության և հարմարավետության բարձրացմանը՝ միաժամանակ ապահովելով դրանց անվտանգության և պաշտպանվածության առավել բարձր մակարդակ,- գրել է ԱԺ պատգամավոր Նատալի Սինորյանը․