Իրավական աբսուրդ է․ Դավիթ Ղազինյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին

https://arm.sputniknews.ru/20261104/iravakan-absurd-e-davit-ghazinjany-qk-haghvordagrutjan-masin-108918163.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Իրավական աբսուրդ է․ Դավիթ Ղազինյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին

Sputnik Արմենիա

Իրավական աբսուրդ է․ Դավիթ Ղազինյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին

2026-11-04T17:08+0400

true

PT1M57S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108916776_196:0:1160:723_1920x0_80_0_0_ef813af4a6f0132017fa1647097d022a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դավիթ ղազինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ձերբակալություն, սամվել կարապետյան, видео

դավիթ ղազինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ձերբակալություն, սամվել կարապետյան, видео

Բաժանորդագրվել

ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտնակատարը չբացառեց, որ հաջորդն իրեն կարող են ձերբակալել։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը՝ ՀԷՑ-ին պատճառված ավելի քան 64 միլիարդ դրամի վնասի մասին, իրավական աբսուրդ է։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ տնօրենի նախկին ԺՊ, ներկայում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը։

Այսօր վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ էր իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ձեռնարկություններում։ Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա ձերբակալված է։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

«Մի կողմից ասում են՝ «շահույթը շատացրել են՝ հարկերից խուսափելու հաշվին», մյուս կողմից ասում են՝ «վնաս է տվել ընկերությանը», այսինքն՝ իր սեփական ընկերությանն ինչո՞վ պիտի վնաս տար։ Էս հակասությունները գալիս են գործի կարված լինելուց, այսինքն՝ երբ գործը կարում են, ինչ-որ բան պիտի ստեղծել, առաջանում են հակասություններ»,- նշեց Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ երբ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվեց, իր կողմից առաջարկ է եղել ընդունում-հանձնում իրականացնելու, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի կիլովատների, նյութական արժեքների։ Առաջարկել է նաև, որ ՊԵԿ-ը ստուգումներ անի, համապատասխան փաստաթուղթ տա, թե ինչ է կատարվել ընկերությունում, սակայն իշխանությունը հրաժարվել է։ Ըստ Ղազինյանի՝ պարզ է, թե ինչու է դա արվել։

Ղազինյանը չբացառեց, որ հաջորդը կարող են հենց իրեն ձերբակալել։ Շեշտեց՝ այս ճնշումներով իրենց թիմին հնարավոր չէ կոտրել, կարծում է, որ այս ամենը Փաշինյանի «առաջարկի» շրջանակում է։

Օրերս ԱԺ-ում Փաշինյանն անդրադառնալով նոր Սահմանադրության համար հանրաքվեի անցկացման հարցին հայտարարել էր, որ ինքն այնպիսի առաջարկ կանի հանրաքվեին դեմ ընդդիմությանը, որ նրանք չկարողանան հրաժարվել։

Leave a comment