FPWC-ի տեսախցիկները Ուրցաձորում ֆիքսել են պարսկական հովազի ևս մեկ առանձնյակի (ՎԻԴԵՈ)

Ուրցաձորում արձանագրվել են կադրեր՝ 8-րդ պարսկական հովազի տեղաշարժից. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․    «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)-ի թակարդ տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի ևս մեկ՝ 8-րդ առանձնյակին, հայտնում են հիմնադրամից։


«Հովազի տեղաշարժը փաստագրվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի 3 տարբեր տեղամասերում՝ ընդգրկելով նրա միգրացիոն ուղու ամբողջ հատվածը։ Վերջին արձանագրումները կատարվել են հենց Ուրցաձորի տեղամասում»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Հիմնադրամից հայտնում են, որ նույն առանձնյակի հաջորդական ֆիքսումը տարբեր տեղամասերում ապացուցում է CWR-ի միգրացիոն միջանցքների անվտանգությունն ու էկոհամակարգի կայունությունը։


Ըստ հիմնադրամի, այս բացառիկ կադրերը նաև լավագույն փաստն են այն ամենի, ինչ օրերս Երևանում քննարկվում էր COP17 համաժողովի ընթացքում․ CWR-ի ոչ պետական պահպանվող տարածքի մոդելը տալիս է իրական, շոշափելի արդյունքներ՝ ուղղակիորեն նպաստելով Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նպատակների իրագործմանը։




Leave a comment