ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին

Քաղաքականություն

04.11.2026 | 15:46

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները դիտարկելու նպատակով։ Միաժամանակ դեկտեմբերի 13-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։

ԿԸՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«2026 թվականի նոյեմբերի 4-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելությանը, իսկ դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող դիտորդական առաքելությանը»։

 

Leave a comment