Քաղաքականություն
04.11.2026 | 12:34
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկացի ժողովուրդը միջանկյալ ընտրություններում մերժել է պատերազմը՝ հավելելով, որ Իրանը ողջունում է այդ ուղերձը, գրում է IRNA-ն։
«Խղճի թելադրանքով կամ կենսապահովման ծախսերից դժգոհությամբ՝ ամերիկացիներն ասացին՝ ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, և մենք աջակցում ենք այս ուղերձին։ Եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի իր ժողովրդի կամքին՝ ծառայելով միջազգային հովանավորներին և շանտաժիստներին, ապա կբախվի մեր «ՈՉ»-ի մղձավանջային հետևանքներին»,- X սոցիալական ցանցում գրել է Ղալիբաֆը։
Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքների հրապարակման ֆոնին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեմոկրատները վերահսկողություն են հաստատել ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում՝ լուրջ հարված հասցնելով նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած Հանրապետական կուսակցությանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի