Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Նա համակարգելու է սպորտի ոլորտը:
Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում ծավալել է աշխատանքային գործունեությունը։ 1996 թվականից դասավանդում է ինստիտուտում. եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուն, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ, իսկ 2024-26 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորը:
1984 թվականից զբաղվել է աթլետիկա մարզաձևով, եղել է ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր է: