Չնայած հարաբերությունների բարդություններին՝ ՀՀ–ն ու ՌԴ–ն միավորում է անցյալը. Կոպիրկին

https://arm.sputniknews.ru/20261104/chnajats-haraberutjunneri-bardutjunnerin-hhn-u-rdn-miavvorum-e-ancjaly-kvopirkin-108886508.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108881597_158:0:1118:720_1920x0_80_0_0_f83afb7f65fae535273b46239947cef3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, սերգեյ կոպիրկին, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео

տեսանյութեր, տեսանյութ, սերգեյ կոպիրկին, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео

Բաժանորդագրվել

Այդ միասնության շնորհիվ ժողովուրդները կարողացան միասին հաղթել մարդկության պատմության ամենածանր պատերազմում:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, սակայն չնայած քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններին` երկու երկրների ժողովուրդներին առաջվա պես կապում են ընդհանուր պատմությունն ու հոգևոր-բարոյական արժեքները: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որն անցկացվում է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:

«Այս միասնության շնորհիվ մենք միասին հաղթեցինք մարդկության պատմության ամենածանր պատերազմում: Հենց սա է պետք պահպանել հանուն ապագա սերունդների»,- ընդգծել է դիվանագետը:

Կոպիրկինի խոսքով՝ աշխարհում աննախադեպ տուրբուլենտության ֆոնին Ժողովրդական միասնության օրը առանձնահատուկ արդիականություն է ստանում, քանի որ այն հիշեցնում է հանրային համերաշխության և ընդհանուր նպատակներին հասնելու համար համախմբվելու կարևորության մասին:

Դեսպանը նաև նշել է տոնական միջոցառումը Գյումրիում՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու խորհրդանշական լինելը:

«Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1612 թվականին Ռուսաստանը փրկած տարբեր դասերի, ազգությունների և դավանանքների ներկայացուցիչների հիշատակին, խորապես խորհրդանշական է այս տոնը դիմավորել այստեղ՝ Գյումրիում` Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որի անձնակազմը մեր սահմանապահների հետ համատեղ պատվով ծառայություն է իրականացնում հանուն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման»,-հայտարարել է Կոպիրկինը:

Leave a comment