https://arm.sputniknews.ru/20261104/sa-ynddimutjany-hamvozelu-prvocesn-e-narek-karapetjany-khuzarkutjunneri-masin-108885005.html
Սա ընդդիմությանը «համոզելու» պրոցեսն է․ Նարեկ Կարապետյանը` խուզարկությունների մասին
Սա ընդդիմությանը «համոզելու» պրոցեսն է․ Նարեկ Կարապետյանը` խուզարկությունների մասին
Sputnik Արմենիա
Կարապետյանը չի բացառում, որ «համոզելու» գործընթացում ձերբակալություններ կլինեն։ 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T11:32+0400
2026-11-04T11:32+0400
2026-11-04T11:36+0400
նարեկ կարապետյան
խուզարկություն
սահմանադրություն
«ուժեղ հայաստան» կուսակցություն
նիկոլ փաշինյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108883009_0:0:1600:900_1920x0_80_0_0_3d893a682f2af72e32aed344f277a4e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ վաղ առավոտից մի քանի տասնյակ հասցեներում, այդ թվում իր և հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի տներում իրականացվող խուզարկությունները լիովին համապատասխանում են ընդդիմությանը «համոզելու» Փաշինյանի ծրագրում։ Այդ մասին նա ասաց Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում։Անդրադառնալով իր տանն իրականացված խուզարկությանը՝ Կարապետյանը նշեց, որ երեխայի համակարգչից բացի մի քանի քարթրիջներ են առգրավվել։ Խուզարկության գործընթացի մասին խոսելիս ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը կատակում է, թե փոքր երեխան ուրախացել էր։«Ես Աժ-ում էի, իմացա, որ արդեն մտել են։ Երեխաներն էին տանը, ընտանիքի անդամներ։ Սա թվով 4-րդ` հոբելյանական խուզարկությունն էր, փոքրը ուրախացել էր»,- ասաց Կարապետյանը։Ինչ վերաբերում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի մասին, Կարապետյանը նշեց՝ իր կարծիքով սա բոլորովին այլ պատմություն է։Կարապետյանը չի բացառում, որ «համոզելու» գործընթացում ձերբակալություններ կլինեն։Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108883009_200:0:1400:900_1920x0_80_0_0_6c0d8b90e000bcb320bd7da9721528e7.jpg.webp
նարեկ կարապետյան, խուզարկություն, սահմանադրություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նիկոլ փաշինյան, հհ քննչական կոմիտե
նարեկ կարապետյան, խուզարկություն, սահմանադրություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նիկոլ փաշինյան, հհ քննչական կոմիտե
Կարապետյանը չի բացառում, որ «համոզելու» գործընթացում ձերբակալություններ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ վաղ առավոտից մի քանի տասնյակ հասցեներում, այդ թվում իր և հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի տներում իրականացվող խուզարկությունները լիովին համապատասխանում են ընդդիմությանը «համոզելու» Փաշինյանի ծրագրում։ Այդ մասին նա ասաց Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում։
«Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ ընդդիմադիրներին համոզում է։ Չէ, սա առաջարկը չէ, սա համոզելն է, որ կարողանա Սահմանադրությունը հանրաքվեի դնել»,- հայտարարեց Կարապետյանը։
Անդրադառնալով իր տանն իրականացված խուզարկությանը՝ Կարապետյանը նշեց, որ երեխայի համակարգչից բացի մի քանի քարթրիջներ են առգրավվել։ Խուզարկության գործընթացի մասին խոսելիս ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը կատակում է, թե փոքր երեխան ուրախացել էր։
«Ես Աժ-ում էի, իմացա, որ արդեն մտել են։ Երեխաներն էին տանը, ընտանիքի անդամներ։ Սա թվով 4-րդ` հոբելյանական խուզարկությունն էր, փոքրը ուրախացել էր»,- ասաց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի մասին, Կարապետյանը նշեց՝ իր կարծիքով սա բոլորովին այլ պատմություն է։
Կարապետյանը չի բացառում, որ «համոզելու» գործընթացում ձերբակալություններ կլինեն։