Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

Նոյեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակների հիշատակին:

Գեներալ-լեյտենանտը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Leave a comment