Ermenihaber. Ադրբեջանցի հայտնի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի՝ 1991 թ. գրված «Ադրբեջան-Թուրքիա» բանաստեղծության «Մեկ ազգ ենք, երկու պետություն» հայտնի տողերը պետական մակարդակով հանվել են շրջանառությունից։ Այս քայլը մեկնաբանվում է որպես Թուրքիայի՝ «ավագ եղբոր» կերպարի նկատմամբ Բաքվի դժգոհության արտահայտություն։
Թուրքական իշխանամետ «Yeni Şafak»-ի խմբագիրը, անդրադառնալով «Թյուրքական պետությունների կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովին Ադրբեջանի մասնակցությանն արտգործնախարարի մակարդակով, դա դիտարկում է որպես Բաքվի հավասարակշռող քաղաքականության դրսևորում։
Միևնույն ժամանակ խմբագիրը հիշեցնում է 2023 թ. երկրաշարժի օրերին Թուրքիային աջակցելու նպատակով Ադրբեջանից մեկնած քաղաքացիների օգնությունը՝ հակադրելով պետությունների քաղաքական հաշվարկները ժողովուրդների միջև առկա ամուր հուզական կապերին։
Նրա գնահատմամբ՝ պետությունների հարաբերություններում գերակշռում են շահերն ու քաղաքական հաշվարկները, մինչդեռ ժողովուրդական կապերը հիմնված են նաև զգացմունքների և մարդկային համերաշխության վրա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: