Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել է երկրի գավաթի՝ այսօր նախատեսված բոլոր խաղերը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել է Իսպանիայի գավաթի` այսօր նախատեսված բոլոր խաղերը «Տեներիֆե» ակումբի հարձակվող Խեսուս դե Միգելի ողբերգական մահից հետո։

Ֆուտբոլիստը լուրջ բախում է ունեցել «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոյի հետ «Լա Լիգա 2»-ի խաղի ժամանակ և շտապ տեղափոխվել է հիվանդանոց։

Նրա վիճակը վատացել է գիշերը, և նա մահացել է երեքշաբթի առավոտյան։ Իսպանիայի  Մ21 հավաքականի՝ Ճապոնիայի դեմ հանդիպումը նույնպես հետաձգվել է։

Այսօր Իսպանիայում Չեմպիոնների լիգայի խաղերը կանցկացվեն ըստ նախատեսվածի։

Leave a comment