Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը նախագահի լուսանկարիչն էր թագուհու թաղման արարողության ժամանակ, դրանից զարմացեք․ Էդգար Ղազարյանը՝ Խաչատուր Պողոսյանին

«Այս տարի 75 միլիոնը, որ ասացի, որը կապիտալ ուղղվածության ծախսեր են, ընդամենը այդքանն են, որ ուղղվելու են շենքի պահպանման միջոցներին: Հիմա հանրապետության նախագահի ինստիտուտի պահպանման համար ուղղված ծախսերը շատ են, թե քիչ են, դինամիկան ըստ էության․․․»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ  ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին։

Ընդդիմադիր պատգամավորը հաշվարկել է, որ նախագահի ապարատի եւ աշխատակազմի պահպանման ծախսերը ՀՀ հարկատուների վրա օրական արժենում են 4 միլիոն 800 հազար դրամ։

«Խոսքը վերաբերում է շենքի՝ նախագահի աշխատակազմի շենքի արտաքին լուսավորության կազմակերպմանը: Եթե նկատել եք, նախորդ տարիներին աշխատակազմի համար միջոցներից նախատեսված պահպանման համար միջոցները տարեկան 3 միլիոն են: Դրանով հնարավոր եղել է կազմակերպել լուսավորությունը, արտաքին տեսքը։ Հիմա մենք նախաձեռնել ենք մի փոքր ավելի դիզայներական լուծումներով լուսավորություն: Կարծում ենք՝ դա հանրապետության նախագահի համար չի, կարծում ենք՝ դա բոլորիս համար է»,- շարունակեց Խաչատուր Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Թեման շարունակեց Էդգար Ղազարյանը․ «Մեր Սահմանադրությամբ գրած է, որ պետության արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, նախագահն արտաքին քաղաքականություն իրացնելու լիազորություն չունի։ Եվ եթե ձեր համար շատ տպավորիչ է եղել Աթենքի փողոցները եռագույն դրոշներով զարդարելը, մեր համար էլ մի խայտառակություն էր այդ օրվա ճաշկերույթին իր կենացը, որտեղ չէր իմացել, որ միկրոֆոնը միացրած է, ու ինչ ասես խոսում էր, ու մենք սաղ աշխարհով խայտառակ էինք լինում:

Ես չգիտեմ՝ ի՞նչն է ձեզ տպավորել, բայց իմ մոտ տպավորվել է Դավոսում այդ համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևից իր հայտնի շնորհակալությունը։ Վեց միջազգային գործուղման է գնացել նախագահը 2026 թվին՝ երկու ամիսը մեկ մի տեղ գնում է։ Ասենք հիմա, որ նա Ուրուգվայի կամ Չիլիի նախագահի երդման արարողությանը չգնա, մեր հայ հասարակությունը շատ մեծ նեղությո՞ւն է։ Կամ ասենք, որ Եգիպտոսում չմասնակցեր Եգիպտոսի ազգային թանգարանի բացման արարողությանը, դե շատ մեծ նեղությո՞ւն էր կրելու հայ հասարակությունը։

Պետության հաշվին դրած շրջագայում է, պատասխան պիտի տա, սա պետության փողերն է, նա այդ լիազորությունը չունի»

Խաչատուր Պողոսյանը տարակուսեց՝ ասելով, որ թեեւ Էդգար Ղազարյանին վաղուց է ճանաչում, բայց այսօր կարծես նրան չի ճանաչում։ Խաչատուր Պողոսյանին ակնհայտորեն դուր չեկան Էդգար Ղազարյանի հիշեցումները։

Էդգար Ղազարյանն այսպես արձագանքեց․ «Դուք կարաք զարմանաք, որ նախկին դեսպանը նման հարց է տալիս, որովհետև դուք չեք զարմացել, որ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը նախագահի լուսանկարիչն էր թագուհու թաղման արարողության ժամանակ։ Այ, լավ կլիներ, որ դուք այդ դեսպանի վարքագծից զարմանայիք, ոչ թե այն դեսպանի, որն ասում է, թե նախագահն արտաքին քաղաքականության լիազորություն չունի, բայց միլիոնավոր դոլարներ է ծախսում այս պետության փողերից իր շրջապատի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment