«Մեր նախորդ շրջայցին ակնհայտորեն տեսանք, որ աղբամանների մեջ մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք։ Կոնկրետ այն դեպքը, երբ Բաղրամյան պողոտայում շինաղբը հանեցինք, հետո տեսախցիկներով հասկացանք, թե ովքեր են բերել և լցրել աղբամանի մեջ, և այդ մարդիկ տուգանվեցին։ Սա նշանակում է, որ հնարավորություն ունենք արձանագրելու, թե որ տեղերում են շինաղբը բերում և աղբամանի մեջ լցնում, ինչն արգելված է։ Այս տեսակի խախտումների տուգանքը 30 000 դրամ էր, բայց կարծում եմ՝ կարելի է որոշակի խստացման գնալ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրան տեղեկացրին, որ շինարարական աղբի համար արդեն տարաներ են գնվել, նաև քննարկվում է այդ տարաներից օգտվելու համար որոշակի վճար սահմանելու հարցը։ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս փուլից սկսած՝ պետք է պայքարել շինարարական աղբը սովորական աղբամաններում լցնելու դեմ։
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: