COP-17-ի ընթացքում Մարիամ Ավագյանը ներկայացրել է արցախցիների խնդիրները և կարևորել արցախցիների հավաքական վերադարձը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի նկատմամբ վերջին օրերին՝ COP-17-ի ընթացքում, ճնշումներ են գործադրվել։

Ճնշումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ Մարիամ Ավագյանը ներկայացնում է Բաքվի և Սումգայիթի ջարդերից տեղահանված հայության միավորումը։ Իշխանությունը մտահոգված է եղել, որ COP-17-ի ընթացքում նա կբարձրաձայնի այդ խնդիրների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդպես էլ եղել է․ Մարիամ Ավագյանն իր ելույթներում անդրադարձել է ոչ միայն Բաքվի և Սումգայիթի ջարդերի հետևանքով տեղահանված հայության խնդիրներին, այլև հանգամանորեն ներկայացրել է արցախցիների խնդիրները, Արցախի շրջափակումը և կարևորել արցախցիների հավաքական վերադարձը։

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ Meridian Expo կենտրոնում ՔՊ-ականները խուսափել են Մարիամ Ավագյանի հետ դեմ առ դեմ հանդիպելուց։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment