https://arm.sputniknews.ru/20261031/tehrany-pahanjel-e-chegharkel-patzhamijvocnery-ev-arajarkel-2-orum-bacel-hvormuzi-neghucy-108731460.html
Թեհրանը պահանջել է չեղարկել պատժամիջոցները և առաջարկել 2 օրում բացել Հորմուզի նեղուցը
Թեհրանը պահանջել է չեղարկել պատժամիջոցները և առաջարկել 2 օրում բացել Հորմուզի նեղուցը
Sputnik Արմենիա
Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով միակ գործող երթուղին ճանաչվի այն, որը համաձայնեցվել է Օմանի իշխանությունների հետ: 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T19:37+0400
2026-10-31T19:37+0400
2026-10-31T19:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
հորմուզի նեղուց
պատերազմ
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_68f73ee42fc5bddfc3870c2a44f48f23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Իրանը պահանջում է հանել պատժամիջոցները, վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և ապասառեցնել իր ակտիվները՝ որպես բանակցություններին անցնելու պայմաններ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Կատարի Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։Արաղչիի խոսքով՝ Թեհրանը նաև պնդում է, որ Հորմուզի նեղուցով միակ գործող երթուղին ճանաչվի այն, որը համաձայնեցվել է Օմանի իշխանությունների հետ: Իրանի մեկ այլ պահանջ է տարածաշրջանում բոլոր պատերազմների, այդ թվում ՝ Լիբանանի հակամարտության դադարեցումը։Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Թեհրանի առաջարկած Հորմուզի նեղուցի բացման ծրագիրը կարող է իրականացվել երկու օրվա ընթացքում:Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր նեղուցի բացման յոթօրյա պլանը ԱՄՆ-ին փոխանցելու մասին՝ ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացման դիմաց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այդ առաջարկը։ Դրանից հետո Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին բացատրել է ամերիկյան պատասխանի վերաբերյալ իր դիրքորոշումը և սկսել է ավելի մանրամասն պատասխան պատրաստել:Կատարական կողմը մեզ է փոխանցել իրանական ծրագրի իրականացման ժամկետը մինչև հինգ օր կրճատելու առաջարկը։ Այս փուլում մենք եկել ենք ժամկետը երկու օրով կրճատելու առաջարկին», – հայտնել է Արաղչին։Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե կանգ է առել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության ֆոնին։ Այս ռազմավարական կարևոր երթուղով են անցնում նավթի, նավթամթերքների և հեղուկ բնական գազի մատակարարումները համաշխարհային շուկա։ Բեռնափոխադրման խախտումը շատ երկրներում հանգեցրել է վառելիքի գների բարձրացման։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, հորմուզի նեղուց, պատերազմ, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, հորմուզի նեղուց, պատերազմ, բանակցություններ
Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով միակ գործող երթուղին ճանաչվի այն, որը համաձայնեցվել է Օմանի իշխանությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Իրանը պահանջում է հանել պատժամիջոցները, վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և ապասառեցնել իր ակտիվները՝ որպես բանակցություններին անցնելու պայմաններ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Կատարի Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մեր պայմանների թվում են Իսլամաբադի հուշագրից հետո կիրառված պատժամիջոցների վերացումը, տարածաշրջանում ամերիկյան ուժերի թվաքանակի նվազումը, նավթի արտահանման սահմանափակումների կրկնակի վերացումը և բոլոր սառեցված միջոցների ապասառեցումը, այդ թվում՝ Կատարի հաշիվներում», – հայտարարել է նախարարը:
Արաղչիի խոսքով՝ Թեհրանը նաև պնդում է, որ Հորմուզի նեղուցով միակ գործող երթուղին ճանաչվի այն, որը համաձայնեցվել է Օմանի իշխանությունների հետ: Իրանի մեկ այլ պահանջ է տարածաշրջանում բոլոր պատերազմների, այդ թվում ՝ Լիբանանի հակամարտության դադարեցումը։
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Թեհրանի առաջարկած Հորմուզի նեղուցի բացման ծրագիրը կարող է իրականացվել երկու օրվա ընթացքում:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր նեղուցի բացման յոթօրյա պլանը ԱՄՆ-ին փոխանցելու մասին՝ ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացման դիմաց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այդ առաջարկը։ Դրանից հետո Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին բացատրել է ամերիկյան պատասխանի վերաբերյալ իր դիրքորոշումը և սկսել է ավելի մանրամասն պատասխան պատրաստել:
Կատարական կողմը մեզ է փոխանցել իրանական ծրագրի իրականացման ժամկետը մինչև հինգ օր կրճատելու առաջարկը։ Այս փուլում մենք եկել ենք ժամկետը երկու օրով կրճատելու առաջարկին», – հայտնել է Արաղչին։
Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե կանգ է առել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության ֆոնին։ Այս ռազմավարական կարևոր երթուղով են անցնում նավթի, նավթամթերքների և հեղուկ բնական գազի մատակարարումները համաշխարհային շուկա։ Բեռնափոխադրման խախտումը շատ երկրներում հանգեցրել է վառելիքի գների բարձրացման։