Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի հետ Ադրբեջանի շփումներին, և հաստատել է երկու երկրների միջև կայուն խաղաղության հասնելուն նպաստելու Անկարայի պատրաստակամությունը։
«Աջակցում եմ Հայաստանի հետ Ադրբեջանի շփումներին։ Հայտնում եմ կայուն խաղաղության հասնելու գործում հետագայում ևս հնարավոր առավելագույն ներդրումն ունենալու մեր հանձնառության մասին», — հայտնել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովի բացմանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում հակամարտությունները կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերում և լուրջ հետևանքներ են ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի և էներգետիկ շուկաների համար։