Հայաստան-Վրաստան սահմանին կանխվել է շուրջ 1,7 կգ չհայտարարագրված ոսկու տեղափոխման փորձ, այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում է «Sputnik Գրուզիան»:
«Սադախլո» սահմանային անցակետում օտարերկրյա քաղաքացին փորձել է Վրաստան տեղափոխել տարբեր չափերի ոսկու ձուլակտորներ՝ դրանք թաքցնելով գուլպաների և կոշիկների մեջ։
Առգրավված ոսկու ընդհանուր արժեքը գնահատվում է 576 585 լարի՝ ավելի քան 222 հազար ԱՄՆ դոլար։
Դեպքի առնչությամբ քաղաքացին ձերբակալվել է։ Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա քննության համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)