Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։

 

Ստուգմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները՝ թույլատրված սահմաններից դուրս արդյունահանել և իրացրել են ավելի քան 20 հազար խորանարդ մետր խարամ։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Leave a comment