Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից 21։30-ը, COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի կենտրոնում երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կգործեն։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 31-ին ժամը 16։00-21․30-ը Երևանում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Կսահմանափակվի Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց ճանապարհահատվածի երթևեկությունը։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

Leave a comment