«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հանրային վերահսկողության նախաձեռնության շրջանակում լաբորատոր փորձաքննության է հանձնել տեղական 11 արտադրողների կաթնամթերք։ Նմուշառումն իրականացվել է պատշաճ ջերմային ռեժիմ ապահովող վաճառքի կետերից և փորձաքննվել միջազգային հավատարմագրում ունեցող երեք լաբորատորիաներում («ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ)։ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշել է, որ ուսումնասիրության ընթացքում ֆիքսել են պետական լաբորատորիայում փորձաքննության անհամեմատ բարձր գները, իսկ երեք կենտրոնների արդյունքների շեղումները եղել են չնչին։ Պիպոյանի ընդգծմամբ՝ շուկայում լրջագույն խնդիրներ կան հատկապես կաթնաշոռի մասով․ «Հայտնաբերվել են ոչ միայն աղիքային ցուպիկի մանրէներ, այլև խմորասնկեր ու բորբոսասնկեր»։ Փորձաքննության արդյունքներով՝ Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) են հայտնաբերվել հետևյալ արտադրատեսակներում․ Կաթ․ «Աշտարակ կաթ» (3,2% յուղայնություն)։ Թթվասեր․ «Երեմյան Փրոդաքթս» (25%), «Արզնի կաթնամթերք» (20%) և «Բոնիլատ» (17%)։ Կաթնաշոռ․ «Թամարա և Անի» (7%), «Մարիաննա» (9%), «Աշտարակ կաթ» (7%), «Երեմյան Փրոդաքթս» (12%), «Միլկին» (9%), «Բոնիլատ» (9%), «Բիոկաթ» (12%), «Չանախ» (7%) և «Արզնի կաթնամթերք» (9%)։ Պանիր․ «Իգիթ» ընկերության չեչիլ պանիր (240 գրամանոց փայտիկներ)։ Բացի այդ, խմորասնկերի և բորբոսասնկերի շեղումներ են արձանագրվել «Բոնիլատ», «Թամարա և Անի», «Արզնի կաթնամթերք», «Չանախ», «Մարիլա» և «Բիոկաթ» ընկերությունների կաթնաշոռերում։ Կաթնաթթվային մանրէների ցուցանիշով խախտումներ են հայտնաբերվել «Մարիաննա», «Չանախ», «Մարիլա» և «Միլկին» բրենդների կաթնաշոռերում։ ՀԿ նախագահը հայտնել է, որ փորձաքննության բոլոր տվյալներն ու կիրառված մեթոդաբանությունը փոխանցվելու են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)՝ համապատասխան վերահսկողական քայլեր ձեռնարկելու նպատակով։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հանրային վերահսկողության նախաձեռնության շրջանակում լաբորատոր փորձաքննության է հանձնել 11 ընկերությունների արտադրած կաթնամթերք։ Նմուշառումները փորձաքննվել են միջազգային հավատարմագրում ունեցող երեք լաբորատորիաներում՝ ՍԱՏՄ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ-ներում։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ շուկայում, հատկապես կաթնաշոռի ոլորտում, առկա են լուրջ խնդիրներ։ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հայտնաբերվել են ոչ միայն աղիքային ցուպիկի մանրէներ (ԱՑԽՄ), այլև խմորասնկեր ու բորբոսասնկեր։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝

 Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) են հայտնաբերվել «Աշտարակ կաթ»-ի կաթում (3,2%), «Երեմյան Փրոդաքթս»-ի (25%), «Արզնի կաթնամթերք»-ի (20%) և «Բոնիլատ»-ի (17%) թթվասերներում, «Իգիթ» ընկերության չեչիլ պանրում, ինչպես նաև «Թամարա և Անի», «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Երեմյան Փրոդաքթս», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ», «Չանախ» և «Արզնի կաթնամթերք» ընկերությունների կաթնաշոռերում։

 Խմորասնկերի և բորբոսասնկերի շեղումներ են արձանագրվել «Բոնիլատ», «Թամարա և Անի», «Արզնի կաթնամթերք», «Չանախ», «Մարիլա» և «Բիոկաթ» ընկերությունների կաթնաշոռերում։

 Կաթնաթթվային մանրէների ցուցանիշով շեղումներ են գրանցվել «Մարիաննա», «Չանախ», «Մարիլա» և «Միլկին» ընկերությունների կաթնաշոռային արտադրանքներում։

ՀԿ նախագահը հայտնել է, որ փորձաքննությունների բոլոր տվյալներն ու մեթոդաբանությունը փոխանցվելու են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment