https://arm.sputniknews.ru/20261030/rdn-ev-chinastann-ajs-tari-apranqashrjanarutjan-nvor-rekvord-ksahmanen-dakhnvovski-108707301.html
ՌԴ–ն և Չինաստանն այս տարի ապրանքաշրջանառության նոր ռեկորդ կսահմանեն․ Դախնովսկի
ՌԴ–ն և Չինաստանն այս տարի ապրանքաշրջանառության նոր ռեկորդ կսահմանեն․ Դախնովսկի
Sputnik Արմենիա
ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին ինը ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա նույն… 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T19:32+0400
2026-10-30T19:32+0400
2026-10-30T19:33+0400
ռուսաստան
չինաստան
առևտուր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108702475_0:187:2979:1863_1920x0_80_0_0_f568109bc3bee301ac5f929e4f5f445b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի արդյունքներով կարող է նոր պատմական ռեկորդ սահմանել՝ հասնելով 270–280 միլիարդ դոլարի: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՉԺՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Դախնովսկին:Միաժամանակ Դախնովսկին ընդգծել է, որ Մոսկվայի համար կարևոր է ոչ միայն փոխադարձ առևտրի ծավալների աճը, այլև դրա կառուցվածքի փոփոխությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել մատակարարվող արտադրանքի տեսականին, զարգացնել արդյունաբերական կոոպերացիան, տեխնոլոգիական համագործակցությունը և ծառայությունների առևտուրը:Առևտրային ներկայացուցիչն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ծառայությունների ոլորտին, որի մասնաբաժինը երկկողմ առևտրում 5%-ից պակաս է: Նրա գնահատմամբ՝ այդ ցուցանիշը մինչև 20% աճելու ներուժ ունի։ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին ինը ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30,6%-ով և կազմել 214,306 միլիարդ դոլար:Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2024 թվականին, երբ ռուս-չինական առևտրի ծավալն աճել էր 1,9%-ով՝ հասնելով 244,8 միլիարդ դոլարի: Սակայն 2025 թվականին ցուցանիշը նվազել էր 6,9%-ով՝ կազմելով 228,105 միլիարդ դոլար:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108702475_125:0:2856:2048_1920x0_80_0_0_cd7967cd0739007873e26f14846d4aef.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, չինաստան, առևտուր
ռուսաստան, չինաստան, առևտուր
19:32 30.10.2026 (Թարմացված է: 19:33 30.10.2026)
Բաժանորդագրվել
ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին ինը ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30,6%-ով և հասել 214,306 միլիարդ դոլարի:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի արդյունքներով կարող է նոր պատմական ռեկորդ սահմանել՝ հասնելով 270–280 միլիարդ դոլարի:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՉԺՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Դախնովսկին:
«Ռեկորդ կլինի: Մենք արդեն իսկ ակնկալում ենք 270–280 միլիարդ դոլար»,- նշել է նա:
Միաժամանակ Դախնովսկին ընդգծել է, որ Մոսկվայի համար կարևոր է ոչ միայն փոխադարձ առևտրի ծավալների աճը, այլև դրա կառուցվածքի փոփոխությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել մատակարարվող արտադրանքի տեսականին, զարգացնել արդյունաբերական կոոպերացիան, տեխնոլոգիական համագործակցությունը և ծառայությունների առևտուրը:
Առևտրային ներկայացուցիչն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ծառայությունների ոլորտին, որի մասնաբաժինը երկկողմ առևտրում 5%-ից պակաս է: Նրա գնահատմամբ՝ այդ ցուցանիշը մինչև 20% աճելու ներուժ ունի։
ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին ինը ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30,6%-ով և կազմել 214,306 միլիարդ դոլար:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2024 թվականին, երբ ռուս-չինական առևտրի ծավալն աճել էր 1,9%-ով՝ հասնելով 244,8 միլիարդ դոլարի: Սակայն 2025 թվականին ցուցանիշը նվազել էր 6,9%-ով՝ կազմելով 228,105 միլիարդ դոլար: