Պեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններին

Պեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին չեն կասկածի տակ դնում Ուկրաինայի հարցով կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Լրագրողների համապատասխան հարցին Պեսկովը կարճ պատասխանել է՝ «Ոչ»։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Կիևի նման գործողությունները ստվեր են գցում հենց Ուկրաինայի վրա, սակայն չեն բարդացնում եռակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի տվյալներով՝ ուրբաթ օրը ուկրաինական կողմը հարվածել է Ռուսաստանի երեք նավթավերամշակման գործարանների և մեկ գազաքիմիական համալիրի։ Օբյեկտներից մեկում արձանագրվել են աննշան վնասներ։

Leave a comment