Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։

ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

Վարույթը վերաբերում է Վեհափառի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնելուն, միջնորդության քննությունը նախատեսված է նոյեմբերի 16-ին։

Դատավոր Մանուկյանը այս գործով առաջինն է ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը փոխանցվել է դատավոր Սերժ Ռուշանյանին, որն էլ գործն ուղարկել էր Երևանի քրեական դատարան:

Գործը Երևանում մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, վերջինս էլ դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը պարզելու նպատակով։

Վճռաբեկ դատարանը որոշել է, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին, ավելին, կոշտ գնահատական տվել Սերժ Ռուշանյանի որոշմանը՝ նշելով, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է «բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»:

Գործը կրկին փոխանցվել էր Ռուշանյանի վարույթ։

Leave a comment