Հունգարիան և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել գազատարների զարգացման ուղղությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիան ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում խողովակաշարերի համակարգի զարգացմանն ուղղված ամերիկյան ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

Ծրագրի նպատակն է տարածաշրջան ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարումների ապահովումը։

Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրել ենք համագործակցության վերաբերյալ երկու կարևոր համաձայնագիր։ Trump Peace Pipelines Framework-ի շրջանակում ամրապնդում ենք համագործակցությունը բնական գազի և հում նավթի փոխադրման տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Երկրորդ համաձայնագիրը նախատեսում է իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնում և արմատական կազմակերպությունների կողմից կատարվող հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում», – գրել է Հունգարիայի ԱԳ նախարարը Facebook-ում։

Leave a comment