Սպիտակ տունը Գրենլանդիայի քարտեզով «վալենտինկա» է հրապարակել. լուսանկար

Բաժանորդագրվել

Դոնալդ Թրամփի վարչակազմը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ «վալենտինկա» է նվիրել նաև Վենեսուելայի առևանգված նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Սպիտակ տունը Գրենլանդիայի քարտեզով «վալենտինկա» է հրապարակել X սոցցանցում:

«Ժամանակն է, որ կողմնորոշվենք մեր հարաբերությունների հարցում»,– ԱՄՆ-ն հեգնական ձևով հիշեցրել է կղզու նկատմամբ իր նկրտումների մասին։

Դոնալդ Թրամփի վարչակազմի մյուս «վալենտինկան» «նվիրված» է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Առևանգված քաղաքական գործչի լուսանկարին կից գրված է. «Դու գրավեցիր իմ սիրտը»։

Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիային

Հիշեցնենք` Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է ԱՄՆ–ի մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզին զավթելու հետևանքների մասին՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։

Չեխիայի վարչապետը գլոբուս է գնել Գրենլանդիան տեսնելու համար

Leave a comment