Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Սիրիայի ժողովրդավարական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի, Հյուսիսային և Արևելյան Սիրիայի ժողովրդավարական ինքնավար վարչակազմի արտաքին հարաբերությունների վարչության համանախագահ Իլհամ Ահմեդի, ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շաիբանիի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և ժամանակավոր կառավարության միջև կնքված համաձայնագիրը, Սիրիայում և Ռոժավայում տիրող իրավիճակը։
Բանակցություններ են վարել Սիրիայի միասնության, ինտեգրման ջանքերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վերաբերյալ։