Նորվեգիան խնդրել է FT-ին ուղղել Ստյորե-Ստուբ-Պուտին զրույցի մասին հոդվածը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նորվեգիայի իշխանությունները բրիտանական Financial Times թերթից պահանջել են ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբի հետ զրույցի մասին հոդվածը՝ հրապարակված տեղեկությունների աղավաղման պատճառով։ Այս մասին Նորվեգիայի վարչապետը հայտարարել է TV2 հեռուստաալիքին։

Խոսքը հոկտեմբերի 27-ին հրապարակված հոդվածի մասին է, որտեղ պնդվում էր, թե Պուտինը Ստյորեի և Ստուբի հետ զրույցի մեծ մասը նվիրել է «միջնադարյան սլավոնական պատմության մասին պատմելուն»։

«Դա սխալ է։ Մենք խնդրել ենք Financial Times-ին ուղղել այդ տեղեկությունը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը», — ասել է Ստյորեն։

Նա հավելել է, որ զրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը և այդ համատեքստում անդրադարձել 2014 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի պատմությանը։

Leave a comment