https://arm.sputniknews.ru/20261029/azh-um-teghi-unecats-tsetskrtuqi-depqvov-qreakan-varujt-chi-nakhadzernvel-datakhazutjun-108658783.html
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել. դատախազություն
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել. դատախազություն
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում է ՔՊ–ին։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T15:40+0400
2026-10-29T15:40+0400
2026-10-29T15:41+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ծեծկռտուք
հհ դատախազություն
քրեական գործ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_04ef48312682eff533cfb64dbbb38f13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում և ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3a5c119fc6f810e061ee35126eff39ac.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), ծեծկռտուք, հհ դատախազություն, քրեական գործ
հայաստան, աժ (ազգային ժողով), ծեծկռտուք, հհ դատախազություն, քրեական գործ
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում է ՔՊ–ին։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«ԱԺ-ում ծեծի առնչությամբ դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ»,– հայտնեցին դատախազությունից: