ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում հավանության է արժանացել «Համապարփակ առողջապահական ապահովագրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ այդմ՝ 2027 թվականի հունվարի 1-ից համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգում կընդգրկվեն ամսական մինչև 200 հազար դրամ եկամուտ ունեցող քաղաքացիները (շուրջ 350 հազար մարդ)։
Ինչու է դա կարևոր. Սահմանվել է ապահովագրավճարների սուբսիդավորման և համավճարների նոր համակարգ, որը կապված է լինելու եկամտային հարկից ձևավորվող սոցիալական կրեդիտների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ 2027թ. հունվարի 1-ից բյուջեից ուղղակի սուբսիդավորումն այլևս չի գործելու, և վճարումները կատարվելու են սոցիալական կրեդիտներով, ինչպես նաև գործատուի կամ աշխատողի միջոցներով։
Ապահովագրավճարների բաշխման մոդելը (10 800 դրամ ընդհանուր բեռ).
-
Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներ (350 հազար շահառու).
-
Պետության սուբսիդիա. 4400 դրամ։
-
Գործատուի մասնաբաժին. 4400 դրամ։
-
Աշխատողի մասնաբաժին. 2000 դրամ։
-
-
200,001 – 500,000 դրամ աշխատավարձ ստացողներ.
-
Պետության աջակցություն. 6000 դրամ (սոցիալական կրեդիտի շրջանակում)։
-
Մնացած մասը. Վճարում է շահառուն։
-
Ընտանիքի անդամներ. Սեփական միջոցների հաշվին կարող են համակարգում ընդգրկել ընտանիքի 1 անդամի։
-
-
500,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներ.
Այլ առանցքային նորամուծություններ.
-
Տաքսու վարորդներ. Համակարգում ներառվել են այն տաքսու վարորդները, որոնք 2 տարվա ընթացքում գրանցվել են առցանց հարթակներում, և որոնց 2026թ. շրջանառությունը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը։
-
Գործատուների դերը. Վարչապետի խոսքով՝ պակասող մասը պետք է փոխհատուցի գործատուն կամ բարձրացնի աշխատավարձը 200 հազար դրամից բարձր, որպեսզի քաղաքացին վճարումը կատարի ինքնուրույն՝ օգտվելով սոցիալական կրեդիտներից։
-
Գյուղատնտեսության հարկում. Վարչապետն ընդգծել է, որ հասունացել է գյուղատնտեսական գործունեությունը հարկային դաշտ բերելու պահը։