Ոչ մի տնտեսագետ մինչև այսօր իմ ասածը հերքելու փորձ չի արել. կառավարության նիստում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հարկային համակարգի և ՀԴՄ-ների մասին։
«Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իր ընտանիքի բարեկեցության վրա չի ծախսում ավելի մեծ գումար, քան ծախսում է պետական բյուջեն։ Եվ ընդհանրապես պետք չի արդարանալ նրա համար, որ մենք Հայաստանի Հանրապետությունում հարկային համակարգ ենք ներդնում, որովհետև հարկային համակարգը նշանակում է պետություն, որը ապահովում է իր քաղաքացիների բարեկեցությունը։ Այս նախաձեռնությունը… Ասում եմ՝ մարդիկ գյուղերում ասում են՝ բա էսքան աշխատում ենք, ինչի՞ ստաժ չունենք, որ ստանանք նորմալ թոշակ։ Եվ երբ որ ես նրանց ասել եմ՝ ոնց է ձևավորվում… Այդ խոսակցությունների մի մասը ուղիղ եթերում է տեղի ունեցել, մարդիկ ասել են՝ ուրեմն մեզ էլ տվեք այդ հնարավորությունը, որ մենք այդ հնարավորությունից օգտվենք։ Եվ ո՞վ է հաշվել, թե այն, որ մեր սուպերմարկետներում 90%-ով միրգը կամ մրգի տեսակներ կան, 90%-ով ներկրված են, դրանից մեր գյուղացիները ինչքա՞ն են տուժում։ Ոչ մեկ չի հաշվել։ Այսինքն՝ մենք ուզում ենք, որ իրենք, այո՛, վճարումներ իրականացնեն, բնականաբար, օգտվեն այն սոցիալական ծրագրերից, որոնցից չեն օգտվում, որովհետև մենք հիմա էլի ահռելի ծախսեր ենք անում՝ աշնանացան ենք… բան անում, սուբսիդավորում, մթերումներ ենք սուբսիդավորում և այլն, և այլն»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն իր հետ կատարված մի պատմություն պատմեց. «Կիրակի օրը անձնական բնույթի հանդիպում կար, հրավեր ունեի և մասնակցում էի, և բնականաբար, մրգեր էր դրված։ Հոկտեմբեր ամիսն է, չէ՞, Հայաստանում մրգի ամենաառատ սեզոնն է, և աչքս առավ, որ, ըստ ամենայնի, դրված մրգերը բոլորը ներմուծված են։ Հետո նայելով՝ այսինքն՝ մենք վիզուալ էլ մեր միրգը ճանաչում ենք, չէ՞, հասկացա, որ իրոք մրգերի 90%-ը մինիմում ներմուծված մրգեր են։ Ինչի՞ են մեր սեղանին ներմուծված մրգեր, որովհետև ընկերությունների, մասնավորապես՝ սուպերմարկետների համար ավելի հեշտ է իրանց հետ աշխատել, որովհետև փաստաթղթավորման խնդիր չկա։ Այսինքն՝ պարզ է ամբողջ շղթան՝ որտեղից է եկել միրգը կամ բանջարեղենը, ինչպես է ծագում, ոնց եկավ, ոնց գնաց։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր հարկային այս գործող համակարգով, որը թվում է, թե արտոնություններ է տվել, բայց խթանում է ներմուծումը և չի խթանում, որպեսզի մեր գյուղացիական տնտեսություններից միրգը, բանջարեղենը, նաև այլ ապրանքներ հայտնվեն մեր սուպերմարկետներում և ընդհանրապես առևտրի համակարգում։
Եվ սա նույնպես շատ կարևոր է։ Իհարկե, շատ բարդ բարեփոխում է, որտեղ մենք պետք է շատ զգույշ լինենք տողերի և տողատակերի մեջ, բայց մենք սա պետք է անենք, հակառակ դեպքում…»
Այս օրինակը Նիկոլ Փաշինյանը բերեց այն համատեքստում, որ գյուղացիական տնտեսություններում աշխատանքը նույնպես պետք է համարվի ստաժ, և գյուղաբնակ ու գյուղատնտեսական աշխատանքով զբաղված մարդիկ նույնպես հնարավորություն ունենան ընդգրկվել առողջապահական համակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: