Քննարկվել է Զիմբաբվեում հայկական տեխնոլոգիական կրթության հաջողված մոդելների փորձի կիրառման հնարավորությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպում է անցկացրել Զիմբաբվեի շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ, քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կրթական նորարարություններին, արհեստական բանականության կիրառմանը և թվայնացման գործընթացների ընդլայնմանը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Զիմբաբվեում հայկական տեխնոլոգիական կրթության հաջողված մոդելների փորձի կիրառմանը, ԱԲ, ռոբոտաշինության և ինժեներական ուղղություններով կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Կողմերն անդրադարձել են նաև շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտում հայկական ԱԲ լուծումներին և տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին՝ ուղղված կլիմայական ռիսկերի գնահատմանը, երաշտների կանխատեսմանն ու բնական ռեսուրսների կառավարմանը:

Քննարկվել են նաև պետական համակարգի թվայնացման և հանրային ծառայությունների ավտոմատացման ուղղությամբ Հայաստանի հաջողված փորձի փոխանակման հեռանկարները։

Leave a comment