Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «շտապողական և ագրեսիվ» է որակել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զեկույցին Հայաստանի իշխանությունների արձագանքը։
«Ցավոք, Մոսկվայի հասցեին Երևանի անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում՝ կապված գլխավոր հարցի հետ, որը մտահոգում է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների բնակչությանն ու բիզնեսին. ի վերջո, ո՞ւր է ինտեգրվում Հայաստանը», – հայտարարել է Զախարովան։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ մյուս չորս երկրների պատրաստած զեկույցը որակել էր Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու փորձ՝ պնդելով, որ դրա նպատակը Հայաստանին անկախությունից զրկելն է։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, թե ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու իրավական հիմքեր գտնելու փորձերի հետևում քաղաքական շարժառիթ է տեսնում։
«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: