Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան

 «Տիկին Ծովինար Վարդանյանն ասում է՝ ինչի՞ ընդդիմությունն այսօր հարցեր չի տալիս Նիկոլ Փաշինյանին։ Տիկին Վարդանյան, վերջին 5 տարվա ընթացքում երևի 5 դեպք էլ չի եղել, որ կառավարության այլ անդամի եմ հարց տվել։ Իմ և իմ գործընկերների հիմնական հարցերն ուղղված են եղել Նիկոլ Փաշինյանին։ Արդյունքում այս 5 տարվա ընթացքում մենք ի՞նչ ենք տեսել։Հարցերին պատասխանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել»,- այս մասին ԱԺ-ում աասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

 

Շարունակելով խոսքը՝ պատգամավորը մանրամասնեց, որ այսօր ԱԺ-ում հնչե են ԹՐԻՓՓ-ի մասին պարզ հարցեր, մինչդեռ Նիկոլ Փաշինյանից լսել են՝ «էլ տգետ, էլ գլուխներդ պատին եք տվել, էլ չգիտեմ ինչ»։

 

«Հիմա սա ո՞նց եք, օրինակ, դուք որակում։ Այսինքն, ԹՐԻՓՓ-իմասին իմ գործընկերները հարցեր են տալիս, ասում ա՝ գլուխները պատով են տվել։Հիմա ժանրի կանոններով էլ, ես էլ որպես ընդդիմադիր պատգամավոր, պետք ա ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք։ Դա՞ եք առաջարկում, կամ, ասենք, ձեր նորընտիր պատգամավորն ասում է՝ ի՞նչ պետք ա անենք ընդդիմության հետ։ Էդ հարցը խի՞ եք տալիս, քառատեք, տարեք Հանրապետության հրապարակում վառեք։Ասում ա՝ եկեք քննարկեք։ Էս ա հարց ու պատասխանի պատկերը»,- հայտարարեց Խամոյանը։

Leave a comment