Հայաստանում ՏԻՄ ընտրություններն ի ցույց դրեցին «ընդդիմության ճգնաժամ»-ը. Փաշինյան

«Հայաստանում ՏԻՄ ընտրություններն ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը մենք պայմանականորեն անվանում ենք ընդդիմության ճգնաժամ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ նրա, կառավարությունն այս հարցում, բացի բարձրաձայնելուց, որևէ բան անել թերևս չի կարող։ 

«Կարծում եմ՝ այս թեմայով հանրային, քաղաքական քննարկումներ պետք է լինեն, որպեսզի հարցը դառնա հանրային քաղաքական օրակարգ, ըստ պատեհության արձագանք ստանա հանրության որոշակի շրջանակներից կողմից։

Դա իրականում հեշտ խնդիր չէ»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ պետության համար կարևոր է քաղաքական համակագի կայացումը. «Պետք է հասկանանք, թե ինչու Հայաստանում չի կայացել քաղաքական համակարգը։ 

Իմ կարծիքով, քաղաքական համակարգը չի կայացել և չի կայանում նաև կոնֆլիկտի ընկալման և կոնֆլիկտի առկայության պայմաններում»։ 

Leave a comment