Ալյոշկիում մարդասիրական գործողության խափանման մասին տեղեկություններ դեռ չկան․Պեսկով

Բաժանորդագրվել

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ալյոշկիում մարդասիրական գործողություն կիրականացվի առաջիկա օրերին։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ալյոշկիում մարդասիրական գործողության անցկացումը խախտելու մասին տեղեկություններ առայժմ չկան: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա արդեն դրական լուր է։

«Առայժմ խախտման մասին հաղորդումներ չկան, դա դրական է», – «Վեստի» լրատվական հաղորդմանը ասել է Պեսկովը:

Նա հույս է հայտնել, որ Ալյոշկիում հումանիտար գործողությունը կանցնի անվտանգ և առանց սադրանքների:

«Ըստ էության, բուն մարդասիրական գործողությունը կլինի վաղը–մյուս օրը, առաջիկա օրերին հաստատ կլինի։ Հուսանք, որ անվտանգ կանցնի, ոչ մի սադրանք չի լինի։ Կարևորն այն է, որ արդյունքում Ալյոշկիի այն բնակիչները, որոնք ցանկանում են լքել այդ բնակավայրը, կկարողանան դա անել», – ասել Է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը դադարեցնում են կրակը Խերսոնի ուղղությամբ և Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4-ից մտցնում են «լռության ռեժիմ»։

Ալյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ ուկրաինական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Խերսոնի դիմաց։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով քաղաքում մարդասիրական ծանր իրավիճակ է ստեղծվել։

Հրադադարն Ալյոշկիում կարող է օրինակ ծառայել ՀՌԳ գոտում գտնվող այլ տարածքների համար. Պեսկով

Leave a comment