Ֆինլանդիայի նախագահն իրականում ի՞նչ է ասել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին

Ֆինլանդիայի նախագահն իրականում ի՞նչ է ասել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին (տեսանյութ)

«Ընդլայնումը ԵՄ-ի ամենակարևոր արտաքին քաղաքականությունն է։ Իմ տեսլականն այն է, որ այս պահից 30 տարի անց Եվրամիությունը կունենա մոտ 40 անդամ երկիր։ Դա աշխարհի ազգային պետությունների 20 տոկոսն է։

Անդամակցության կառուցվածքները տարբեր կլինեն, ինչպես արդեն այսօր է։
Ոչ բոլորն իրենց արժույթը կունենան եվրոն։
Բայց խումբը զգալիորեն ավելի մեծ կլինի, քան այսօր։
Անձամբ ես կցանկանայի Միության կազմում տեսնել Արևմտյան Բալկանների բոլոր երկրներին, Ուկրաինային և Մոլդովային։
Բնականաբար, կցանկանայի Միության կազմում տեսնել Իսլանդիային, Նորվեգիային, Շվեյցարիային և Միացյալ Թագավորությանը։
Կանադան առնվազն ասոցացված անդամ կլինի։
մյուս երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեպքում դա կախված կլինի նրանից, թե ինչպես նրանք կզարգանան։
Այս ամենը հավակնոտ, նույնիսկ անիրատեսական տեսլակա՞ն է թվում։ Գուցե։ Բայց կրկին՝ մտածե՛ք աներևակայելին։
Կարծո՞ւմ եք՝ ԵՄ հիմնադիրները մտածում էին, որ այսօր մենք կունենանք 27 անդամ պետություն։
Կարծո՞ւմ եք՝ ղեկավարները նույնիսկ 30 տարի առաջ մտածում էին, որ ԵՄ անդամների թիվը կկրկնապատկվի։
Կարծո՞ւմ եք՝ նրանք մտածում էին, որ մենք կունենանք միասնական արժույթ։
Կամ որ ԵՄ-ն կդառնա աշխարհի ամենաինտեգրված տարածքը՝ առևտրի, մրցակցության, մաքսային և դրամավարկային քաղաքականության ոլորտներում բացառիկ իրավասություններով։
Կարծո՞ւմ եք՝ նրանք մտածում էին, որ ԵՄ-ն կդառնա խոշոր աշխարհաքաղաքական դերակատար։
Ասելիքս այն է, որ տեսլականները միշտ մեծ են լինում։
Եվ երբ դրանք ներկայացնում ես 30 տարի առաջ, դրանք հաճախ անիրատեսական են հնչում։
Առանց չափազանց դետերմինիստական լինելու՝ վստահորեն կարելի է ասել, որ մի ոլորտում ինտեգրումը մեկ այլ ոլորտում ինտեգրվելու ճնշում է առաջացնում։
Դա է ինտեգրման տրամաբանությունը։
Անկանխատեսելի իրադարձությունները, աշխարհակարգի մեծ փոփոխությունները և, այո՛, ճգնաժամերը մեզ ավելի են մոտեցնում միմյանց։
Ուստի ակնկալե՛ք, որ առաջիկա 30 տարում ԵՄ-ն թե՛ կխորանա, թե՛ կընդլայնվի։
Արդյոք ամեն ինչ հա՞րթ կընթանա։ Իհարկե՝ ոչ։
ԵՄ-ն հաճախ առաջ է շարժվում երեք փուլով՝ ճգնաժամ, քաոս և ոչ օպտիմալ լուծումներ»,-ասել է նա։

Leave a comment