«Կեցցեն մեր տղաները։ Ինչ իրենց առջեւ դրված էր, արեցին։ Միայն Ավետիսյան Արթուրը թերացավ։ Մամիկոնն էլ կատարեց իր հնարավորության չափով՝ լավ բարձր։ Ինքն այդպիսի գնահատական չէր ստացել այդ վարժությունում։ Իսկ Համլետի ու Արթուր Դավթյանի մասին էլ խոսք չկա։ Ուրախ ենք, որ մեր կողքին այսպիսի տղաներ կան։
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիս
Ընկեր Հակոբից եմ ես շատ շնորհակալ։ Ամեն բան իրենից ենք սովորել։ Այսպիսի բան չէր եղել։ Սա թիմային աշխատանքի արդյունք է։ Սպասում էինք այս մեդալներին։ Արթուր Դավթյանը, որ իր առաջին ցատկը «մեխեց», ես վստահ էի, որ երկրորդն էլ նույն կերպ կանի։ Ու արեց։ Իսկ Համլետի վարժության վերջում, ցատկի պահին, մի փոքր անհանգիստ էի, որովհետեւ ես կողքից հուշել չէի կարող, դա անում էր Արթուրը։ Եվ երբ վայրէջքը կատարեց, վստահ էի, որ կհաղթի։
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիս
Մի խոսքով, շատ ուրախ եմ»,-ասաց սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը՝ «Արմենպրեսում» ներկայացնելով մեր մարմնամարզիկների մրցելույթները։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: