Փաշինյանին «բռնելու» համար ԱԺ շենքի մոտ վիշապ-վարակազերծիչ էին բերել

Այսօր ԱԺ շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակում վիշապ-վարակազերծիչ էին բերել։

 

«Սա մեր հիմնական վիշապ-վարակազերծիչն է, որը եկել է օգնելու։ Տեսնում ենք՝ անգամ ՀՀ վիշապներն են մտահոգված համատարած ազգադավությամբ, որը Նիկոլը փորձում է ներարկել մեր ազգի մեջ։ Մենք հավատում ենք, որ մեր ազգն իր մեջ ուժ կգտնի պայքարելու համար»,- ասաց ակցիայի կազմակերպիչ , հասարակական գործիչ Էլեոնորա Մանանդյանը։

 

Նրա խոսքով՝ ԱԺ շենքի մոտ բերված «վիշապը» ներկայացնում է այն խայծերը, որոնցով հեշտությամբ կարելի է բռնել հիմնական վարակակրին. «Պեռաշկի ու խոզ որտեղ տեսնում է, միանգամից Նիկոլն այդտեղ է հայտնվում։ Սա լավագույն ձևն է՝ ճեղքելու վարակի շղթան ու դատելու Նիկոլին»,- ասաց Մանանդյանը։

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment