Նոր Aston Martin Valhalla Spider-ը դարձել է ամենաարագ սուպերքարը

Նոր Aston Martin Valhalla Spider-ը բավականին նման է Valhalla կուպեին․ երկու ավտոմեքենաներն էլ ունեն նույն տեխնիկական հագեցվածությունն ու ածխածնաթելային մոնոկոկային թափքի կառուցվածքը։ Այնուամենայնիվ, բրիտանական ընկերությունը Spider տարբերակի համար մի շարք նոր լուծումներ է մշակել։

Ներկայացված մոդելը կառաջարկվի ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ ծալովի տանիքով։ Առաջին տարբերակի դեպքում առավելագույն արագությունը կհասնի 350 կմ/ժ-ի, իսկ երկրորդի դեպքում՝ 200 կմ/ժ-ի։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարում է Aston Martin-ը, Valhalla Spider-ը բաց տանիքով կարող է զարգացնել մինչև 350 կմ/ժ արագություն։ Բրիտանական նորույթը 100 կմ/ժ արագության է հասնում 2.5 վայրկյանում։

Սուպերքարը համալրված է հիբրիդային ուժային համակարգով, որի հիմքում 4 լիտր ծավալով և 828 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչն է։ Այն աշխատում է երեք էլեկտրաշարժիչների հետ․ երկուսը տեղադրված են առջևի առանցքի վրա, իսկ երրորդը՝ ինտեգրված է ութաստիճան փոխանցման տուփում։ Էլեկտրաշարժիչների ընդհանուր հզորությունը հասնում է 251 ձիաուժի։

Հիբրիդային համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 1 079 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը՝ 1 100 Նմ։

Aston Martin ընկերության ինժեներները ոչ միայն հեռացրել են տանիքը, այլև ավելացրել հատուկ պաշտպանիչ, որը հնարավոր է տեղավորել շեմերի մեջ ներկառուցված խորշերում։ Այն վերաբաշխում է օդային հոսքերը՝ թույլ չտալով, որ բաց տանիքով երթևեկելիս դրանք ներթափանցեն սրահ։ Միաժամանակ ինժեներները մեծացրել են առջևի օդամուտքը։

Բրիտանական նորույթը համալրված է ածխածնաթելից պատրաստված առջևի նստատեղերով։ Այն նույն անվանումը կրող կուպեից ժառանգել է կողային դռները, որոնք բացվում են 90 աստիճանի անկյան տակ։ Aston Martin-ը հայտնել է, որ Valhalla Spider-ի հետ կառաջարկվեն անհատականացման նույն տարբերակները, որոնք հասանելի են սուպերքարի սովորական տարբերակի համար։

Բրիտանական նոր մոդելի արտադրությունը կմեկնարկի հաջորդ տարվա երրորդ եռամսյակում։ Գները դեռ չեն հրապարակվել։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment