Պատժամիջոցները նեոգաղութատիրության գործիք են, պետք է բարեփոխել ԱՄՀ-ն ու ՀԲ-ն. Պուտին

https://arm.sputniknews.ru/20261028/patzhamijvocnery-nevogaghutatirutjan-gvortsiq-en-petq-e-barepvokhel-amh-n-u-hb-n-putin-108621293.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108618976_111:0:2842:2048_1920x0_80_0_0_ab7a0995639df6638bc20b60526a4ec1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, ռուսաստան, պատժամիջոցներ, աֆրիկա, համաշխարհային բանկ (հբ), արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)

վլադիմիր պուտին, ռուսաստան, պատժամիջոցներ, աֆրիկա, համաշխարհային բանկ (հբ), արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)

Բաժանորդագրվել

Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է՝ մի շարք ուղղություններով ՌԴ-ն ստեղծում է համաշխարհային մակարդակի մշակումներ, որոնք այլ երկրներ ստիպված են փոխ առնել:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սակագնային պատերազմները, պատժամիջոցները և տնտեսական թելադրանքն անվանել է նեոգաղութատիրության գործիքներ, ինչպես նաև հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի բարեփոխման անհրաժեշտության մասին:

Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ բազմաբևեռ աշխարհի ձևավորումը բարդ է ընթանում և դիմադրության է հանդիպում այն պետությունների կողմից, որոնք պատրաստ չեն ընդունել նոր իրականությունը:

«Նրանք, ովքերսովորենմտածել գաղութային անցյալով՝հեքիաթային, հենց հեքիաթային կերպով հարստանում են ուրիշի հաշվին։ Գործի են դրվում ցանկացած անհեթեթ և ցինիկ միջոցներ, ներառյալ սակագնային պատերազմները, ոչ լեգիտիմ պատժամիջոցները, տնտեսական թելադրանքը, շանտաժը և ներքին գործերին միջամտությունը», – ասել է Պուտինը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստան-Աֆրիկա»տնտեսական և հումանիտար համաժողովի լիագումար նստաշրջանում:

Այս առումով ՌԴ նախագահն ընդգծել է միջազգային ֆինանսական ինստիտուտների կառավարման և առանցքային որոշումների ընդունման գործում աֆրիկյան պետությունների դերի ուժեղացման անհրաժեշտությունը:

«Մեր երկիրընաևհետևողականորեն հանդես է գալիս բազմակողմ զարգացման ինստիտուտների, առաջին հերթին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի շրջանակներում առանցքային որոշումների կառավարման և ընդունման գործում Աֆրիկայի դերի ուժեղացման օգտին: Եվ ընդհանրապես, հասունացել է այդ կազմակերպությունների բարեփոխման, հենց զարգացող տնտեսությունների կարիքների վրա դրանց կողմնորոշման հարցը», – ասել է նա։

Պուտինն անդրադարձել է նաև Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման հարցերին։ Նրա խոսքով՝ երկիրը վաղուց որդեգրել է տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման ուղին և արդեն հասել է զգալի արդյունքների։

«Ռուսաստանըվաղուց գնացել է իր տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով։ Սա մեր ռազմավարական ընտրությունն է։ Առանց չափազանցության, մենք որոշ ուղղություններով հասել ենք լավ, տպավորիչ արդյունքների», – նշել է նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ մի շարք ուղղություններով Ռուսաստանը ստեղծում է համաշխարհային մակարդակի մշակումներ, որոնք այլ երկրներ ստիպված են փոխ առնել:

«Մրցակիցներըստիպված են մեզ հասնել որոշ ուղղություններով, պատճենել մեր մշակումները։ Մենք ամուր պահպանում ենք առաջատար դիրքերը տեխնոլոգիական ինքնիշխանության համար գլոբալ մրցավազքում», – ընդգծել է Պուտինը։

«Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար համաժողովը և երրորդ գագաթնաժողովը տեղի են ունենումՄոսկվայում հոկտեմբերի 28-29-ը: ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես միջոցառումների տեղեկատվական գործընկեր:

Leave a comment