Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր գերազանց է հանդես գալիս 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը։ Հայ ըմբիշը 10-0, 8-0, 9-0 հաշիվներով ժամանակից շուտ հաղթանակներ էր տարել համապատասխանաբար մոլդովացի, ղրղզ և ուզբեկ մարզիկների նկատմամբ և դուրս եկել 1/2 եզրափակիչ։
Արդեն կիսաեզրափակչում Կարենը դարձյալ ժամանակից շուտ 12-4 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոն Նազարյանին։
Վաղը եզրափակչում Կարենը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։