ՌԻԱ Նովոստին մեջբերումների թվով առաջատարն է ռուսական լրատվական գործակալությունների ցանկում

Բաժանորդագրվել

Գործակալությունը առաջատար է ողջ 2026 թվականի ընթացքում՝ վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնելով նաև I ու II եռամսյակներում։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՌԻԱ Նովոստին գլխավորել է 2026 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Ռուսաստանի առավել մեջբերված լրատվական գործակալությունների վարկանիշը։ Այս մասին են վկայում «ՊրեսԻնդեքս» մեդիամոնիթորինգային համակարգի տվյալները։

Վարկանիշը կազմելիս «ՊրեսԻնդեքս»-ի մասնագետները վերլուծել են ավելի քան 120 հազար աղբյուրների, այդ թվում էլեկտրոնային ԶԼՄ-ների, լրատվական և մասնագիտացված ինտերնետ-ռեսուրսների հրապարակումներ:

Հետազոտության արդյունքների համաձայն, ՌԻԱ Նովոստին դաշնային լրատվական գործակալությունների շարքում զբաղեցրել է առաջին տեղը՝ 19,094.23 մեջբերման ինդեքսով: Գործակալությունը առաջատար է ողջ 2026 թվականի ընթացքում՝ վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնելով նաև I ու II եռամսյակներում։

Մեջբերման ինդեքսը հաշվարկվում է հատուկ մեթոդաբանությամբ և հաշվի է առնում մի շարք ցուցանիշներ՝ բնօրինակ հրապարակումների, ինչպես նաև այլ լրատվամիջոցներում ուղղակի արտատպումների քանակները, լրատվականի նյութերին բաց և քողարկված հիպերհղումների առկայությունը, ռեսուրսի միջին օրական լսարանը, լրատվամիջոցի դաշնային կամ տարածաշրջանային կարգավիճակը, ինչպես նաև ուսումնասիրված ժամանակահատվածում դրա գործունեությունը։

Leave a comment