Ռուսական զինուժը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Օբշչեե բնակավայրի նկատմամբ

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ–ն ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Օբշչեե բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների առաջխաղացման արդյունքում ազատագրվել է Զապորոժիեի մարզի Օբշչեե բնակավայրը», – ասվում է ՌԴ գերատեսչության ամփոփագրում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment