Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ

Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ․ ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում, ու հետևանքը՝ մի շարք համայնքներում մեկ թեկնածու է մասնակցում․ գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Թե բա՝ 90%: Իսկ մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի «մրցակցային» ընտրությունում ունեցած հաջողությունը:

 

Որտեղ էլ որ մրցակիցներ կան՝ հեռու բարեկամներից մինչև բանակի ընկերներ, սադրիչ բնույթի քայլերի են գնում:

 

Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում», – նշել է նա:

Leave a comment