COP17-ի շրջանակում COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմպի Սապուտրայի հետ։
Նախարարությունից հայտնում են՝ քննարկվել են Հայաստանի և բանկի համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Սևանա լճի պահպանության, կենսաբազմազանության ֆինանսավորման և բնության պահպանությանը նպաստող ներդրումների ներգրավման ուղղություններով։
Նախարարը կարևորել է Սևանի էկոհամակարգի վերականգնման ծրագրերն ու կեղտաջրերի կառավարման բարելավմանն ուղղված ներդրումները՝ ընդգծելով աղտոտման նվազեցման և տեղական համայնքների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։
Անդրադարձ է եղել նաև մինչև 2028 թվականը Հայաստանի նախագահության ընթացքում համատեղ աշխատանքի առաջնահերթություններին՝ COP17-ի արդյունքները երկարաժամկետ համագործակցության և գործնական քայլերի վերածելու նպատակով։
Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ Հայաստանի հետ շարունակական գործընկերության և COP17-ի նախագահությանը տրամադրվող աջակցության համար։