Մեղրի համայնքի Լեհվազի 35/11 ընտրական տեղամասում՝ ընտրողներից մեկը քվեախցից դուրս գալուց, երբ մոտեցավ ինքնասոսնձվող դրոշմանիշերի սեղանին, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը նկատեց, որ ծրարում 2 քվեաթերթիկ է։ Այդ մասին զգուշացնելով քաղաքացուն՝ տեղեկացրեց, որ կարող է քվեախցում նորից բացել ծրարն ու հանել մեկ քվեաթերթիկ։
Մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս ու Մեղրի համայնքներում այսօր՝ հոկտեմբերի 25-ին տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մեղրիում 15 մանդատի համար պայքարում է 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը», Շնորհապետական ու Եվրոպական կուսակցությունները։ Գորիսում՝ 27 մանդատի համար 2 դաշինք է առաջադրվել՝ «Համերաշխությունը» և «Ապրելու քվեն»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: